Վաղը տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը. կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնության հարցը
15:39 - 27 հոկտեմբերի, 2022

Վաղը տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը. կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնության հարցը

Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կքննարկվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ 

Նախատեսվում է դիտարկել նաև Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական վերջին՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել