Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Հայաստանին՝ Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։
Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
comment.count (0)