Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան
11:28 - 28 հոկտեմբերի, 2022

Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ ներկայացրած, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա ու պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկով հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում:

Իսկ երեկ՝ հոկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր․  «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել