Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Աիլև-Պուտին նախատեսված եռակողմ բանակցություններից
16:17 - 28 հոկտեմբերի, 2022

Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Աիլև-Պուտին նախատեսված եռակողմ բանակցություններից

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Նախատեսվում է դիտարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։

Քննարկվելու են առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման, զարգացման հարցեր։ Նախատեսվում են նաև Պուտինի առանձին հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել