Հարձակում՝ Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ուրբաթ օրը անձը հարձակում է իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատան վրա։ Տուժել է նրա ամուսինը՝ Փոլ Փելոսին։

Հաղորդվում է, որ հարձակման պահին Նենսի Փելոսին գտնվում էր Վաշինգտոնում։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակման հեղինակը ձերբակալված է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու հարձակման պատճառները։

Ներկայացուցիչների տան խոսնակի գրասենյակի փոխանցմամբ՝ Փոլ Փելոսին հարձակման հետևանքով ստացած տրավմաներով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն