tert.am: Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհևոն թաղամասում, որտեղ կան բազմաթիվ գիշերային ակումբներ, ռեստորաններ և սրճարաններ, տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց՝ դառնալով ավելի քան 150 մարդու մահվան պատճառ:
Ինչպես գրում է BBC-ն, ողբերգությունը տեղի է ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում:
Մահացածների մեծ մասը անչափահասներ և 20-ն անց երիտասարդներ են: Հրշեջները զոհերի մեծ թիվը բացատրում են «բազմաթիվ մարդկանց ոտնահարվելու» փաստով։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել։ Արտակարգ հանդիպումից հետո նա հրամայել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար։
Աշխարհի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արդեն իրենց ցավակցություններն են հայտնել:
Թե ինչից է սկսվել հրմշտոցը, հայտնի չէ:
Ավելի մանրամասն` tert.am-ում։
comment.count (0)