news.am: Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնվում են պատմական եւ ճակատագրական փուլում. Մեր զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ եւ այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլեւս դատավճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս եւ հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալեւ եւ մեր հանրությանն առաջարկում են նոր կորուստների եւ զրկանքների գնով գնալ ինչ-որ երեւակայական խաղաղության հետեւից: Ըստ էության, առաջարկում են՝ զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար:
Եվ կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ ժողովուրդը. Դա պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակից, հայրենիքի մի մասը զիջելով կզիջենք ամբողջը եւ օրվա իշխանության առաջարկած ճանապարհը ըստ էության, կործանարար է:
Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները եւ լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ վերականգնման գործին»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով, այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում պատմական իրադարձություն էր, կարեւոր արձանագրում ի լուր ամբողջ աշխարհը: Նա առանձնացրեց մի քանի կարեւոր արձանագրումներ երեկվա հանրհավաքից.
«Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմիններ, ԱԺ ուժերը մեկ մասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը չի եղել եւ չի նելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, շատ հստակ հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար եւ արժանանալու է դիմադրության: Երրորդը, Հայաստանի որեւէ իշխանություն չունի որեւէ իրավունք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, մորը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Չորրորդը, երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնել Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին: Իրենք շատ հստակ հայտարարեցին իրենց պայքարին տեր կանգնելու կարեւոր առաքելության մասին»:
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հիմա գնդակը Հայաստանի դաշտում է. «Մենք երեկ արագ արձագանքեցինք Արցախին հնչած կոչին: Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք: Այդ հանրահվաքը միասնության հանրհավաք է: Միասնություն որեւէ անձի կամ ընդդիմության շուրջ, այլ միսնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջության եւ անվտանգության շուրջ: Հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրհավաքն է: Հետեւբար ՀՀ քաղաքացին մասնակցելով դրան, նախ պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ: Երկրորդը. «Հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու համար: Օրվա իշխանությունն իրավունք չունիստորագրելու որեւէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»:
Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայ եկեղեցին եւ Վեռհափառին՝ ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունը այդ հանրահավաքին. «Երկրորդը դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, այս ճակատագրական պահին կոչով հանդես գան, մասնակցեն հանրհավաքին՝ ցույց տալու հայ մտավորականության կամքը: Դիմում եմ երիտասարդությանը՝ ոտքի կանգնեք, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, եկեք միասին ստանձնեք պատասխանատվություն մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերի՝ մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցությունը եւ համախմբվել այս կարեւոր նպատակի շուրջ: Դիմում եմ քաղաքական մեծամասնությունը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չի, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական եւ Նիկոլի պաշտպանության շահերով»,-հայտարարեց նա:
comment.count (0)