Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|
10:51 - 01 նոյեմբերի, 2022

Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 35 միլիարդ 543 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2021 թվականի պետական բյուջեով հաստատված փաստացի ծախսերը կազմել են 27 միլիարդ 853 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող ծախսերը գնահատվում են մոտավորապես 29 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված է հատկացնել 64 միլիարդ 912 միլիոն դրամ:

«2022 թվականին Ազգային ժողով ներկայացված և օրենքով նախապես հաստատված ֆինանսավորման ծավալը կազմում էր 42 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչը տարվա ընթացքում Կառավարության կողմից, հաշվի առնելով բոլոր իրականացվող ծրագրերի կարևոր նշանակությունը և ծավալային փոփոխությունները, էապես ավելացվել է: 2022 թվականի ճշտված բյուջեով այն կազմում է 61 միլիարդ 375 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել