Աբդոլլահիանը և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր
 |1lurer.am|
11:42 - 01 նոյեմբերի, 2022

Աբդոլլահիանը և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:  

Չավուշղօլուն ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացն ու ընդգծել, որ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են՝ հայտնել է IRNA գործակալությունը:

Նա նաև դատապարտել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը և նշել, որ Անկարան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է եղել և կլինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել