Երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ․ ԱԺ նախագահը՝ ընդդիմության սպասվող հանրահավաքի մասին |armenpress.am|
13:43 - 02 նոյեմբերի, 2022

Երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ․ ԱԺ նախագահը՝ ընդդիմության սպասվող հանրահավաքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ  վերջին շրջանում ընդդիմության գործողությանը և նոյեմբերի 5-ին կայանալիք «Դիմադրության շարժման» հանրահավաքին։

«Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց մոտ կարգախոս կա ռուսերեն հնչող՝ «никогда не сдавайся позорься до конца»( երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ-խմբ․)։ Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք այդ կարգախոսով են առաջ շարժվում։ Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը ( «Հայաստան» խմբակցության պատգամավոր- խմբ․) չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ես ուղղակի ապշում եմ՝ ոնց կարելի է չհասկանալ, որ իրեն ուղղակի դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք հանրահավաքը երբ, ինչի համար պետք է անել, երբ պետք է կանգ առնես ու չշարունակես»,- Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները երկար ժամանակ չեն գալիս խորհրդարան քննարկելու մի շարք կարևոր օրենքները, սակայն հենց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցը բարձրացավ, եկան նրան պաշտպանելու։

«Նրանք չեն գալիս Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության, չեն գալիս տարբեր օրենքների ընտրության ժամանակ, գալիս են այն ժամանակ, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցն է բարձրանում, գալիս են Զատուլինին պաշտպանելու համար, հասկանու՞մ եք»,- ասաց Սիմոնյանը։

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել