Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է 
 |factor.am|
17:38 - 03 նոյեմբերի, 2022

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց առանց քննության թողնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը։ 

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում: Դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 2022 թվականի հուլիսի 29-ին, այսինքն՝ ավելի, քան երեք ամիս առաջ։ Այսօրվա նիստի ընթացքում Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը, հղում կատարելով այս դրույթին, միջնորդեց կարճել Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կամ մերժել Արդարադատության նախարարի միջնորդությունը։ 

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»։ Հղում կատարելով այս հիմքին՝ Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պետք է տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարացնել, քանի որ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։ 

Շարունակությունը՝ factor.am - ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել