Մեկնարկել է աշնանային համապետական ծառատունկը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում մեկնարկել է համապետական աշնանային ծառատունկը։ Ծառատունկի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարկի տարածքում տնկեցին 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա, 25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ:
Տնկիները տրամադրվել են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով