Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան |azatutyun.am|
10:41 - 07 նոյեմբերի, 2022

Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով», - ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով. - «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։

Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց նաև, որ Սոչիի հանդիպմանը «նախորդեցին ներքաղաքական դաշտում քննարկումներ, հարցադրումներ, թե իբր Հայաստանը չի համաձայնում կամ չի ընդունում ռուսական բարենպաստ առաջարկները, բայց ամբողջովին ցրվեցին այս կասկածները, երբ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ հանրապետության վարչապետը, բաց, ուղիղ, հստակ հայտարարեցին, որ մենք կողմ ենք ռուսական առաջարկներին և կողմ ենք նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետի ավելացմանը՝ 10, 20 կամ ցանկացած այլ տարիներով ժամկետով, և այս համատեքստում տեղի ունեցավ հանդիպումը»։

Շարունակությունը՝ azatutyun.am- ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել