Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|
12:03 - 07 նոյեմբերի, 2022

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին: Սարգսյանը հավանական չհամարեց դա:

Չեմ կարծում՝ ասաց Սարգսյանը:

Սարգսյանն ավելացրեց, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում: 

«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու: Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- ասաց Սարգսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել