Տեղի ունեցավ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը

11:18 - 05 նոյեմբերի, 2022

Տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ թարգմանված Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը։

Օլիվեր Բոլդուինը երեք անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սթիվեն Բոլդուինի որդին է, որը 1920 թ․-ին Ալեքսանդր Խատիսյանի հրավերով եկել է Հայաստան ու ծառայության է անցել հայկական բանակում՝ որպես փոխգնդապետ։

Հայաստանում անցկացրած տարիների վերաբերյալ իր հուշերը նա գրառել է այս գրքում։ Շնորհանդեսի ընթացքում ազդարարվեց նաև հայ-բրիտանական համաժողովի մեկնարկը, որը կկայանա Երևանում գալիք գարնանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել