Բերդի համայնքապետ ընտրվեց Աստղիկ Հակոբյանը

 |aravot.am|
12:03 - 10 նոյեմբերի, 2022

Բերդի համայնքապետ ընտրվեց Աստղիկ Հակոբյանը |aravot.am|

aravot.am: Այս պահին ընթանում է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ ՔՊ կուսակցությունն առաջադրել էր Վահրամ Սուքիասյանի թեկնածությունը՝ որպես համայնքի ղեկավար, «Արժանապատիվ սերունդ» դաշինքը առաջադրեց Արթուր Սաֆարյանի և «Զորավար համայնք» դաշինքը՝ Աստղիկ Հակոբյանի թեկնածությունը։

Ավագանու անդամների բաց քվեարկության արդյունքում՝ 11 ձայն հավաքելով համայնքի ղեկավար ընտրվեց «Զորավար համայնք» դաշինք ավագանու անդամ Աստղիկ Հակոբյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև հետեւյալ երեք հարցերը՝ Բերդ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի ներկայացում, ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրվա որոշում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել