Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հայկական սփյուռքը բացասաբար է ազդում
12:19 - 10 նոյեմբերի, 2022

Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հայկական սփյուռքը բացասաբար է ազդում

Մենք Հայաստանին շատ հստակ ասել ենք՝ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դրական ուղով գնաք, ապա Թուրքիայի հարաբերություններն էլ Հայաստանի հետ դրական կզարգնան։ Այս մասին Ուզբեկստան կատարելիք այցից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Հայաստանի հետ մենք վերջին անգամ հանդիպում ենք ունեցել Պրահայում։ Մենք շատ հստակ նրանց ասել ենք, որ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնում եք դրական ուղով, ապա մեր հարաբերություններն էլ, որպես Թուրքիա, Հայաստանի հետ դրականորեն կզարգանան։ Մենք ձեզանից սա ենք սպասում։ Հիմա այս փուլին հասե՞լ ենք․ ես չեմ կարող ասել, որ հասել ենք»,- նշել է Էրդողանը։ 

Էրդողանը նշել է, թե հարաբերությունների կարգավորման դեմ աշխատում է հայկական սփյուռքը։ 

«Սփյուռքը՝ լինի թե՛ Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է աշխատում [երկխոսությանը]․ բնականաբար, դա բացասաբար է ազդում գործընթացի վրա»,- ասել է Էրդողանը։ 

Էրդողանը նշել է, թե այդ բացասական ազդեցությունները կանխողը միանշանակ Հայաստանի իշխանություններն են․ 

«Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի դա, ապա մեր հայացքները նույնպես դրական առումով կփոխվեն: Մենք փորձում ենք ոչ թե թշնամիներ, այլ բարեկամներ ձեռք բերել»,- նշել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել