Լիբանանի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել |1lurer.am|
17:45 - 10 նոյեմբերի, 2022

Լիբանանի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում այսօր Հանրապետության նոր ղեկավար չի ընտրվել:

Խոսնակ Նաբիհ Բերիի խոսքով՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել իր համար ապահովել խորհրդարանի 128 անդամից 65-ի աջակցությունը, իսկ 47 պատգամավոր քվեատուփերի մեջ է գցել դատարկ քվեաթերթիկներ:

Պատգամավորների պալատում Լիբանանի նախագահի ընտրություններն անցկացվել են հինգերորդ անգամ, առաջին փուլը կայացել էր սեպտեմբերի 29-ին: Գեներալ Միշել Աունի պաշտոնավարումն ավարտվել էր հոկտեմբեի 31-ին: Նա պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան վեց տարի: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել