Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված հերթական քայլը
20:30 - 10 նոյեմբերի, 2022

Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված հերթական քայլը

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հավանություն են ստացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։

Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված՝ մեկ ուղևորի տեղափոխման արժեքի:

Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:

Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից»,- գրել է քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել