Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի փողոցներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ
18:11 - 13 նոյեմբերի, 2022

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի փողոցներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջիկների համար հայտնի ուղղություն է։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով թուրքական TRT-ին։ Նշվում է, որ կան զոհեր և վիրավորներ։

Աղբյուրի տվյալներով՝ այս պահին հայտնի չէ պայթյունի պատճառը։ Արտակարգ պատահարի վայրում աշխատում է Շտապ օգնության ծառայությունը։ Վիրավորների թիվ դեռևս չի հաղորդվում։

Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնց թիվը ճշտվում է։ CNN Türk-ը հաղորդում է, որ նվազագույնը 11 մարդ է տուժել պայթյունից։

«Պայթյունը տեղի է ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսությունից հեռու։ Այս պահին ոչ մեկին թույլ չեն տալի մտնել փողոց, այն փակ է»,- TACC-ի թղթակցին պատմել է ականատեսը։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել դեպքի վայրից լուրերի հրապարակման համար։

Լուսանկարը՝ Reuters


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել