Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում
10:43 - 15 նոյեմբերի, 2022

Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երեքշաբթի օրը ելույթ ունենալով G20 գագաթնաժողովի շրջանակներում, ասել է, որ հիմա է ժամանակը կանգնեցնելու Ռուսաստանի պատերազմը իր երկրում այն  խաղաղության նախագծով, որ ինքն առաջարկել էր։ Այս մասին գրում է Reuters-ը։

G20-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունենում Ինդոնեզիայի Բալի քաղաքում։ Գագաթնաժողովի գլխավոր թեման Ուկրաինայում պատերազմն է, ինչպես նաև գլոբալ ինֆլացիայի, սննդի ու էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները։

Զելենսկին նշել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»։

Անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նա կոչ է արել վերականգնելու «ռադիացիոն անվտանգությունը», արժեքային սահմանափակումներց ներդնելու ռուսական էներգետիկ աղբյուրների վրա և ընդլայնելու հացահահատիկի արտահանման նախաձեռնությունը։ Զելենսկին նաև կոչ է արել ազատ արձակելու բոլոր ուկրաինացի գերիներին։

«Ընտրեք առաջնորդության ձեր ճանապարհը, խնդրում եմ, և միասին մենք վստահաբար իրականություն կդարձնենք խաղաղության բանաձևը»,- ասել է նա։

Գագաթնաժողովի բացումը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 14-ին՝ Ինդոնեզիայի նախագահի ելույթով, որը վերաբերում էր միասնությանն ու հստակ գործողություններին՝ պատերազմի հետ կապված ճեղքվածքի ֆոնին գլոբալ տնտեսությունը շտկելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել