Շոլցի հայտարարությունների պատճառով Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|
13:17 - 15 նոյեմբերի, 2022

Շոլցի հայտարարությունների պատճառով Գերմանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունների պատճառով՝ տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն ընդգծել է Իրանի վճռական բողոքը՝ «երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ Բեռլինի հակաարդյունավետ մոտեցման նկատմամբ»: Նրա խոսքով՝ Թեհրանի և Բեռլինի միջև երկկողմ հարաբերությունների ապագայի վրա նման դիտողությունների ազդեցության պատասխանատվությունը կրում է գերմանական կողմը:

Դեսպանին է հանձնվել նաև իրանական կողմի բողոքի պաշտոնական նամակը։

Ավելի վաղ Օլաֆ Շոլցը քննադատել է Իրանի ղեկավարությանը՝ ցուցարարների նկատմամբ գործողությունների պատճառով: «Յուրաքանչյուր ոք, ով կրակում է իր քաղաքացիների վրա, պետք է սպասի մեր դիմադրությանը»,- ասել էր կանցլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել