tert.am: Լեհաստանի գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։
«Հանձնարարել եմ հետաքննություն իրականացնել հրթիռի պայթյունի և երկու լեհ քաղաքացու մնահվան վերաբերյալ»,- գրել է նա Թվիթերում։
Ավելի վաղ Ռիա Նովոստին, հղում անելով լեհական ZET ռադիոկայանին, գրել էր, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրանք ռուսական հրթիռներ են։
ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկութունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք է՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել»:
Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը:
comment.count (0)