Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են
09:53 - 16 նոյեմբերի, 2022

Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն գերատեսչություն է կանչել Լեհաստանի Ռուսաստանի Դաշնության դեսպանին և անհապաղ և մանրամասն բացատրություն պահանջել՝ Ուկրաինայի հետ սահմանին ընկած հրթիռների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից հերթական մեկ ժամանոց զանգվածային հրետակոծություն է տեղի ունեցել Ուկրաինայի ողջ տարածքի և նրա ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ժամը 15:40-ին ռուսական արտադրության հրթիռն ընկել է Լյուբելսկի նահանգի Խրուբիեսցով շրջանի Պրժևոդով գյուղի վրա, ինչի հետևանքով Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի է մահացել։ Հետևաբար, Լեհաստանի ԱԳ նախարարը ԱԳՆ է հրավիրել երկրում ՌԴ դեսպանին և պահանջել անհապաղ և մանրամասն բացատրություն»։

Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։

ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել