6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |1lurer.am|
10:59 - 16 նոյեմբերի, 2022

6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |1lurer.am|

1lurer.am: Զորակոչվելուց և 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց և որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող և օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից և արտոնություններից:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը:

Ծրագրի ժամկետը նախատեսվում է 5 տարի:  

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կտնօրինի իր հայեցողությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել