«ԿամԱԶ»-ի կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել. յոթ զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ. ՊՆ
15:28 - 16 նոյեմբերի, 2022

«ԿամԱԶ»-ի կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել. յոթ զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ. ՊՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ  են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և  ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել