ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրենի հետ
16:33 - 16 նոյեմբերի, 2022

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրենի հետ

 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկայի հետ:

Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պարոն Լասիկայի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել