Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր կնքել՝ առանց շատ մեծ կոնկրետությունների |factor.am|

factor.am: «Հայաստանը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակային մոդելին, որով կարձանագրվի համաձայնությունների շրջանակը»,- նոյեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի մյուս տարբերակը դետալացված մոտեցումն է. «Եթե փորձենք շատ դետալացված հարցեր լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ։ Այս է պատճառը, որ ՀՀ-ն առաջարկել է շրջանակային համաձայնագիր ստորագրել, մենք պիտի փորձենք գնալ այս ճանապարհով»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն ավարտելու վերաբերյալ խնդրին՝ վարչապետը նշեց. «Կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահին սահմանների դելիմիտացիան արված լիներ, բայց ազդակներ կան, որ դա գուցե իրատեսական չէ»։

Փաշինյանն առաջարկում է վերցնել 1990 թվականի քարտեզները, իրականացնել զորքերի հայելային հետաքաշում, ստեծել մոնիտորինգի մեխանիզմ, ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը ու հանգիստ պայմաններում գնալ սահմանազատման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով