Գերասիմ Վարդանյանը 10 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան
19:02 - 17 նոյեմբերի, 2022

Գերասիմ Վարդանյանը 10 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը շուտով ազատության մեջ կլինի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է  2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու  և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել