armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 17-ին ընդունել է բանաձև, որտեղ հայտարարել է, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» պատրաստման հետքեր չեն հայտնաբերվել։
«Կառավարիչների խորհուրդը ողջունում է գլխավոր տնօրենի գնահատումը, որի համաձայն գործակալությունն Ուկրաինայի երեք վայերերում չի հայտնաբերել չհայտարարագրված միջուկային գործունեության կամ նյութերի հետքեր, որոնք կապված են ճառագայթման ցրման համար սարքավորանքի («կեղտոտ ռումբերի») մշակման հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը կազմակերպության տարածած հաղորդագրությունից:
comment.count (0)