Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
14:43 - 18 նոյեմբերի, 2022

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները՝ շեշտը դնելով «հացահատիկի համաձայնագրի» վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «հացահատիկի նախաձեռնությունը» 120 օրով երկարացնելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկարաձգումը մեծացնում է ռիսկերը, և, հետևաբար, կարևոր է վերսկսել դիվանագիտական   բանակցությունները։

Նախագահ Էրդողանը Թուրքիայում ԱՄՆ և Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «բանալի» է համարել տեղում անվերահսկելի էսկալացիայի կանխման համար։

Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել