Մարալիկի բամբակի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել է 5 տոննա բամբակ
10:25 - 19 նոյեմբերի, 2022

Մարալիկի բամբակի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել է 5 տոննա բամբակ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարին փողոցի թիվ 16/3 հասցեում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ բամբակամանվածքային ֆաբրիկայի նախապատրաստական արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ին: 

Նախապատրաստական արտադրամասում (216 քմ) այրվել են կուտակած մոտ 4 տ բամբակ, մանվածքային հաստոցը՝ մասնակի և տանիքում կուտակած մոտ 1 տ բամբակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել