44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին կառավարություն |aravot.am|
15:27 - 21 նոյեմբերի, 2022

44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին կառավարություն |aravot.am|

aravot.am: 2020թ․ պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչև հիմա հայտնի չէ, որ պատերազմում գերեվարվածները դեռևս չեն վերադարձել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում։ Պաստառների վրա խնդրանք էր գրված նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնեու վերադարձնել իրենց որդիներին։

Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշիի բնակիչ Վլադիմիր Հարությունյանի (լուսանկարում) որդին անհետ կորած է համարվում, բայց ծնողի տվյալներով՝ նա գերի է, որովհետև տեսնող է եղել, թե ինչպես են ադրբեջանցիները նրան Հադրութում վիրավոր վիճակում տանում։

«Կարծում էինք՝ սպանված է, բայց հետո տեսնող է եղել, թե ինչպես են տանում։ Հոկտեմբերին վերջին անգամ ենք խոսել։ Հաջորդ օրը մարտ է եղել։ Ալիևը ցինիկի պես ասում է, թե գերիներ չկան, մեր տղաների վրա կեղծ քրեական գործեր են հարուցում։ Կարմիր խաչն առայժմ անզոր է»,-լրագրողներին ասաց ծնողը։

Վլադիմիր Հարությունյանը նշեց, որ գերիների վերադարձի առնչությամբ ՀՀ իշխանությունների աշխատանքը բավարար չի գնահատում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել