Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր ձայնն է միացնում իշխանությանը հասցեագրված հանրության բազմաթիվ ներկայացուցիչների կոչին՝ մարդասիական վերաբերմունք հանդես բերել «Սասնա ծռեր» խմբակցության անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ եւ ապահովել նրան պատշաճ բժշկական օգնություն։
ՀԵՎԿ֊ը անցյալում էլ էր դիմում նման խնդրանքներով, եւ անցյալ տարվա ապրիլին մեր հորդորին ի պատասխան բուժօգնություն ցուցաբերվեց «Սասնա ծռեր» խմբակցության մեկ այլ անդամին` Արմեն Բիլյանին, ով հացադուլի 21-րդ օրը տեղափոխվեց հիվանդանոց եւ երկու վիրահատություն տարավ։
Գթասրտությունը, արդարությունը, ինչպես նաեւ արդարադատությունը չի լինում հատվածային եւ ընտրովի, հակառակ դեպքում այն վերածվում է կեղծավորության եւ ուրացումի։
Առանց արդարության եւ արդարադատության անհնար է Հայոց պետականության կայացումը»։
comment.count (0)