Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
08:48 - 22 նոյեմբերի, 2022

Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

 Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել