ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ․ ԱԻՆ
12:05 - 22 նոյեմբերի, 2022

ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ․ ԱԻՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել