factor.am: Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվում, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն առաջիկայում կնշանակվի Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում:
Արցախի նախագահի աշխատակազմը, սակայն, որևէ ձևով չի մեկնաբանում տեղեկությունը։ «Ես որևէ իրավասություն չունեմ այդ հարցին պատասխանելու։ Միայն կասեմ, որ այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանն ԱՀ ԱԳՆ-ի պաշտոնում նշանակելու մասին որևէ հրամանագիր չի ստորագրել»,- ասաց Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար:
comment.count (0)