Կիևի 70 տոկոսը շարունակում է հոսանքազրկված մնալ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի իշխանությունների տեղեկություններով՝ ռուսական բանակի կողմից երկրի էներգետիկ ենթակառույցներին նախօրեին հասցված զանգվածային հարվածներից հետո մայրաքաղաք Կիևի տարածքի 70 տոկոսը շարունակում է հոսանքազրկված մնալ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Կիևի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ մասամբ հնարավոր է եղել վերականգնել քաղաքի ջրամատակարարումը։ «Առավոտյան ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է Կիևի այն հատվածում,որ գտնվում է Դնեպրի ձախ ափին։ Մայրաքաղաքի մյուս հատվածներում ջրամատակարարումը կվերականգնվի օրվա ընթացքում», – նշել է Կլիչկոն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան հաջողվել է վերականգնել Լվովի էներգամատակարարումը։ «Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Օդեսայի մարզերի մի շարք շրջաններ, սակայն, շարունակում են հոսանքազրկված մնալ, իրադրությունը բավական բարդ է», – հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ Գերատեսչության պաշտոնյաները, այդուհանդերձ, հույս ունեն, որ իրադրությունը կբարելավվի օրվա ընթացքում, երբ երկրի միասնական էներգահամակարգին կրկին միացվեն Ռովնոյի, Խմելնիցկու և Հարավուկրաինական ատոմակայանները։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով