Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին
14:05 - 25 նոյեմբերի, 2022

Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից: 
 
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
 
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
 
Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:
 
Նշենք, որ Արցախում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչներին թիրախավորման դեպքերը վերջին օրերին պարբերական բնույթ են կրում: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու խաղաղ բնակիչներին թիրախավորելու դեպքերն արձանագրում են նաև ՌԴ խաղաղապահները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել