Արման Սարգսյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
18:07 - 25 նոյեմբերի, 2022

Արման Սարգսյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել