Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
14:37 - 26 նոյեմբերի, 2022

Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ողջ կոմպլեքսի իրականացման հետագա քայլերը՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի շեշտադրմամբ։

Իլհամ  Ալիևը երեկ հայտարարել է նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը իր վերջին զրույցի ժամանակ քննարկել է ռուս պաշտոնյաների հետ։ Վերջին անգամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ 

Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նաև մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 22-ին՝ Վլադիմիր Պուտինի՝ ՀԱԿՊ խորհրդի նիստի շրջանակներում Երևան այցից ընդամենը մեկ օր առաջ։

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո կայացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել