Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
15:15 - 26 նոյեմբերի, 2022

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքում է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության վերաբերյալ՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել