Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել
16:40 - 26 նոյեմբերի, 2022

Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ  Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ.  ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում, որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։

ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը 24.11.2022 թվականին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։

Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել