Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը՝ հայկական քվադրոկոպտեր որսալու մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը՝ հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:

«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,- ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը: 

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:28-ին, օկուպացման հետևանքով իրենց վերահսկողության տակ անցած տարածքում հայկական կողմին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչք է իրականացրել, բայց խոցվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն