Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը |1lurer.am|
17:28 - 26 նոյեմբերի, 2022

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։

Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը Կիևին միջազգային աջակցության համախմբման գործում:

Հայտարարության մեջ ասվում է, որ Լիտվան և Լեհաստանը հաստատել են հետագա մասնակցությունն Ուկրաինայի վերականգնմանը և պատրաստակամություն են հայտնել գործընկերների հետ բարձրացնել երկրին ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը:

Ճեպազրույցի ժամանակ Լիտվայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին 2 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին:

Կիև է ժամանել նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ սկսում է նրա հետ բանակցությունները: Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկու հրավերով Կիև է ժամանել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել