«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային կայունության համար է». Օքթայ |hetq.am|
17:43 - 26 նոյեմբերի, 2022

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային կայունության համար է». Օքթայ |hetq.am|

hetq.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսվել է տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Այս մասին, Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք արել և անում ենք ամեն ինչ, ինչը բխում էր մեր երկրի և ժողովրդի շահերից։ Մենք ամենամեծ օգնությունն ենք ցուցաբերել Ադրբեջանին։ Այնուհետ մենք սկսեցինք աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին տարածաշրջանում կայունության համար»,- ասել է Օքթայը։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել