Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել |1lurer.am|
17:54 - 26 նոյեմբերի, 2022

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «ինը իննի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ինքնահռչակ ԴԺՀ-ից է:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտնել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ:

Երկու օր առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց էին վերադարձրել հիսունական ռազմագերու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել