ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում հրադադարի 3 խախտում է արձանագրել
21:33 - 26 նոյեմբերի, 2022

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում հրադադարի 3 խախտում է արձանագրել

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 3 դեպք։ 

Տեղեկագրում նշված է, որ ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։

«Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու ու հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել