Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին և մտերիմներին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ 64 տարեկանում մահացել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Մակեյը Բելառուսի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով