Փակ կլինի Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ տանող տրանսպորտային հատվածը

Մինչև վաղն առավոտ փակ կլինի Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ տանող տրանսպորտային հատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին` ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ն, փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով